«Ես Ձեր հետ ի սկզբանե համաձայն չեմ». «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացնում է սփյուռքի պարզաբանումը

«Երկիր Ծիրանի»կուսակցությունը  ներկայացնում է Սփյուռքից պարզաբանում հայ հանրությանը ի պատասխան վարչապետ Կարեն Կարպետյանի հայտարարության   «Ես Ձեր հետ ի սկզբանե համաձայն չեմ: Դուք դա անվանում եք ռուսական կապիտալ: Բայց պարզից էլ պարզ է, որ ռուսական կապիտալը բոլորովին այլ է` և իր կառուցվածքով և մեծությամբ, և մասնակիցների թվով, և առավել ևս` այն նպատակներով ու պատճառներով, որոնց հիման վրա կատարվում են ներդրումներ: Հսկայական ռուսական սփյուռքը մի քանի տասնյակ հայեր չեն: Դա հազարավոր մարդիկ են` լավ գումարներով և բիզնես կարողությամբ: Եվ ինչու միայն հայերը: Ռուսական կապիտալը հսկայական է: Բայց բիզնեսը ներդրում է կատարում այնտեղ, որտեղ ռիսկերը քիչ են: Եվ առաջին հերթին` ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը: Դա ճիշտ չէ, երբ ցանկացած բիզնեսմենի, չունենալով այլ հիմնավորում, առաջարկում են, այսպես կոչված, տանիք` մարզպետների, նախարարների և վարչապետի, իսկ վերջում` նախագահի ու կաթողիկոսի մակարդակով.  հովանավորչություն, իհարկե, բիզնեսում  փայաբաժին ունենալու և եկամուտները կիսելու դիմաց: Արդեն ձևավորված հասարակական-քաղաքական իրավիճակը որոշել է բիզնես իրականացնելու կանոնները: Այսինքն` օրենքները չեն աշխատում, սահմանադրությունը գրված է ոչ բոլորի համար: Իշխանությունների հանդեպ համընդհանուր անվստահությունը, տիրող անարդարությունը, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են` փնտրելով բարենպաստ հասարակական և քաղաքական հարաբերություններ: Իսկ Կարեն Կարապետյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ գեղեցկատես արտաքինիև թոփ-մենեջերի ոճային պահվածքի ներքո նա իր ժողովրդի աչքերին փչող թոզով, ըստ էության, մոլորեցնում է իր իսկ ժողովրդին: Բազմաչարչար ժողովուրդ, Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, ժողովուրդ`  արժանի  երջանիկ կյանքի և առավելևս` իր հայրենի հողում:Ինձ դժվար չէ գնահատել այդ մարդու բարոյական դեգրադացիան: Կարեն Կարապետյանը ձևացնում է, որ ինքը չի հասկանում, որ մարդիկ կհասկանան` ուր անհետացան այդ ակտիվները, այդ թվում նաև` նրանք, որոնք վերցվել էին միջազգային կառույցներից` դրանով իսկ ավելացնելով երկրի պետական պարտքը: Վաղ թե ուշ` դրանք պետք է վերադարձնել: Եվ տեղին է հարցը` ո՞վ պետք է վերադարձնի: Գուցե նա, ով վերցրել է: Այդ իսկ պատճառով պետք է լինի հստակ պատասխան` ուր անհետացան գումարները մինչև վերջին լուման: Վերադառնանք, այսպես կոչված` ռուսաստանյան երկու տասնյակ ներդրողներին: Նրանք բոլորը նոր դեմքեր չեն, ամենակարևորը` նրանք բոլորը ոչ այդքան ռուսական են: Սամվել Կարապետյանը, ինչպես երևում է, ամենագլխավոր գործող անձն է: Նրա բիզնեսի ոչ փոքր մասը արդեն նաև Հայաստանում է` առևտրի և բիզնես կենտրոններ, ռեստորաններ:Գործարարի գործունեության պսակըՀայաստանի էլեկտրական ցանցերն են, որոնք հրաշքով հայտնվել են նրա սեփականության ներքո` կիպրոսյան օֆշորում: Բայց չէ՞ որ միայն էլեկտրական ցանցերը չեն, այլ նաև` Գազպրոմ-Արմենիան, հեռախոսացանցը, ինտերնետը, կապը, ավիաուղիները, ՀԷԿ-երը, երկրի ընդերքը և այլն, որոնք անմիջական կապ ունեն երկրի անվտանգության հետ: Ո՞ւմձեռքերում են այդ ամենը: Իհարկե` ոչ այդ հնարավոր ռուսական ներդրողների: Հավանաբար, դրանք հենց այն մարդիկ են, ովքեր պետք է ապահովեն գոյություն ունեցող իշխանության «անվտանգությունը և առաջընթացը»: Կարծում եմ` անհրաժեշտություն չկա բացատրելու, որ այդ ամենը պետք է լինի բացարձակապես պետական սեփականություն, և ոչ թե այն մարդկանց ձեռքերում, որոնք չեն կարող ապահովել պետական սակագները և գնացուցակները: Նրանք պետք է դատական կարգով սնանկ ճանաչվեն կամ ներդրում կատարեն հեռահար եկամտի ակնկալիքով: Բայց ոչ, ինչո՞ւ: Կարծում եմ` ամեն ինչ հասկանալի է: Այսպիսով`ինչպիսի՞ փողեր են պատրսատվում ներդնել այդ մարդիկ: Ռուսական ներդրողների Ակումբ-Հիմնադրամ: Թոզ փչոցի խեղճ ժողովրդի աչքերին: Ավելի շուտ` երկիրն աղետի հասցնողների կլանների Ակումբ: Երկրին անհրաժեշտ է ոչ թե երկու տասնյակ, այլ Սփյուռքի համընդհանուր օգնությունը: Ներդրողներ ոչ միայն գումարով, այլ նաև` ինտելեկտով, խելքով, մասնագետներով, երիտասարդությամբ,իրենց երկիրը սիրող հայ մարդկանց ուժով և եռանդով: Երկիրն ի սկզբանե գտնվում է անբարենպաստ ներդրումային վիճակում: Գրեթե տրանսպորտային շրջափակման մեջ: Ակնհայտ է, որ հույսը միայն հայրենակիցներն են: Եվ նրանց կհետևեն նաև ուրիշները:  Մեզ անհրաժեշտ են հազարավոր ներդրողներ, որպեսզի փրկենք մեր երկիրը և մեր հայկական գենը: Եվ մեզ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ իշխանության ղեկին, որոնք հասկանում են այդ պարզ ճշմարտությունը: Բայց դա հասկանալու համար պետք է սիրտ ունենալ` Հայաստանը և իր ժողովրդին իսկապես սիրող Սիրտ»:   Ռուբեն Գրիգորյան Մոսկվայի Ազգերի և Մշակույթի Հայկական Թանգարանի հիմնադիր, գործարար

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am