Ինչ-որ մի մեծ ուժ էլ կա, որ նույնպես կաշառք է բաժանում. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ ,«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երկրորդ համար Հրանտ Բագրատյանը Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանը ասաց.«Ժողովուրդ ջան, պարզապես ճակատամարտ է, հավատացեք ինձ: Իշխանությունը փորձում է փրկվել` կաշառք բաժանելով, դպրոցներում աշխատելով:Ինչ-որ մի մեծ ուժ էլ կա, որ նույնպես կաշառք է բաժանում, և դուք` բոլորդ, գիտեք դա, անկախ նրանից` կներկայանան որպես իշխանություն, թե ընդդիմություն: Մեղկ եք, ժողովուրդ ջան, սրան պիտի վերջ տանք: Ես ձեզ ամենայն որոշակիությամբ ուզում եմ ասել` կգա օրը, որ մենք դրանց կպատժենք, էդ երկու ուժերին, անպայման կպատժենք: Չի կարելի էսպես պետություն պահել»: Ես որպես պատգամավոր, այս տարիներին Ազգային ժողովում 40 օրենք եմ ներկայացրել, որից 37-ը մերժվել է,քանի որ մենք փոքրամասնություն ենք եղել:
