Երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից փաստագրվեց իշխող կուսակցության ՀՀԿ-ի կողմից կրթական հաստատությունների ղեկավարների ապօրինի մեթոդներով ներգրավման միջոցով ընտրողների հավաքագրման փաստը, որի մասին երեկ ԶԼՄ-երով և սոցիալական ցանցերով բուռն քննարկումներ տեղի ունեցան: Նման գործելակերպը հանդիսանում է ընտրողների ազատ կամքի վրա աննախադեպ և համակարգված ճնշում, որը ոչ միայն Ազատ ր Արդար ընտրությունների դեմ է, այլ հանդիսանում գործող իշխանության կողմից վերարտադրման միակ գործիքը: Արդյոք պետք է հանդուրժենք քրեական գործելակերպով ՀՀԿ-ի հերթական ցինիկ ու անպատժելի վարքագիծը՝ ՈՉ : Մենք արդյոք հերթական անգամ պետք է անտարբեր մնանք մեր մարդկային արժանապատվությունը նսեմացնող հերթական վերաբերմունքին՝ՈՉ: Մենք ՈՉ ենք ասում ՀՀԿ-ի մասնակցությանը Ազգային Ժողովի ընտրություններին և պահանջում ենք չեղյալ հայտարարել ՀՀԿ-ի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Իշխող ՀՀԿ-ն այլևս չի կարող մասնակցություն ունենալ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին իր հակասահմանադրական և հակաիրավական գործելակերպի պատճառով:
