Շիրխանյանի նկատմամբ փորձաքննություն դեռ չի անցկացվում
«Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի անցկացվում: Նշանակողները շատ լավ պատկերացնում էին, որ այդքան արագ դա չի լինի»,- ասաց Պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք,որ մարտի 17-ին կայացած դատական նիստում դատախազ Գեւորգ Սարգսյանը միջնորդել էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ պարզել, արդյոք Վահան Շիրխանյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ոչ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ բավարարել էր դատախազի միջնորդությունը: Գործով նիստին ամբաստանյալը չէր մասնակցում:
