ОМОН-ի վետերանների միությունը զգուշացնում և պահանջում է

Հարգելի հայրենակիցներ, ընդամենը հաշված օրեր անց Ազգային ժողովի ընտրություններն են, և ՕՄՕՆիվետերանների միությունը, որպես Հայաստան երկրի ապագայի համար մտահոգ կազմակերպություն և մեր անկախ պետության կայացման գործում զգալի ավանդ ներդրած ու հայրենասիրական հզոր ոգով տոգորված կառույց, չի կարող անմասն մնալ այս վճռորոշհամապետական իրադարձությունից, և ուզում ենք հայտարարել, որ Երևան քաղաքում և մարզերում ընտրապայքարն անցնում է ակնհայտ անարդար պայմաններում և իշխող կուսակցության կողմից պետական-իշխանական լծակներն օգտագործելու բազմաթիվ դեպքերով և աղաղակող փաստերով: Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:

Որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել բոլոր ապօրինությունները և ստեղծել ազնիվ ընտրապայքարի և քարոզարշավի նպաստավոր պայմաններ:

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևականքննարկումից հետոդեռևս փետրվարին եկել էր այն եզրակացության, որ միակուժը, որը կարող է եւ ունի միջազգայինճանաչում հզոր պետություններիկողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանրվիճակից և ունիմեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է, ուստի միաձայն որոշեցսատարկանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին և այսօր ուզում է հպարտորեն հայտարարել, որ ամենևին չի երկմտել և չի զղջացել իր կայացրած որոշումից:

 Ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը վճռորոշ է լինելու մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով, ուստի կրկին դիմում և պահանջում ենք բոլոր քաղաքական ուժերից և հատկապես իշխանություններից` մինչև ընտրությունների օրը և բուն ընտրությունների օրը դրսևորել ծայրահեղ զսպվածություն և օրինահարգություն, բացառել կեղծիքները, անարդար ընտրապայքարի դրսևորումներն ու  արյունահեղությունները:

 

 ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am