Սամվել Բաբայանը առնչություն չունի բուն արարքներին. Բաբայանի փաստաբան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ մեկնաբանելով այսօր Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը,ասաց .«Այն, որ ասում են, թե պարոն Բաբայանը ընդունել է իր մեղքը, դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում»:
«Մարդը գրել է, որ չի ընդունել մեղադրանքը, ու դատախազությունը նրա փոխարեն պատասխանում է հարցին՝ ընդունե՞լ է մեղադրանքը, թե ոչ։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում,գրել է նա:Այն, ինչում, որ նրան մեղադրում են, անհիմն է», -ասաց Քալաշյանը։
«Գործի նյութերն ուսումնասիրելու իրավունք դեռ չունեմ, կալանավորման հիմքերը ներկայացնող նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինքը առնչություն չունի բուն արարքներին: Բաբայանի խոսքերով ասած, թողնվել է հանրության հայեցողությանը հետևություններ անելը։ Եթե անհիմն մեղադրանք են առաջադրել, ապա թող հետևությունը հանրությունը անի»,հավելեց նա:
Սոնա Դավթյան
