Կտաք մեծ հնարավորություն՝ 50+1, 40+1, մենք կանենք իշխանափոխություն.Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Իշխանությունները հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ եւ հողեր հանձնելու հարց են առաջ քաշել »,- ասաց նա ու հավելեց: Նա հավելեց. «Այս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել, այս հողերը ազգովի ենք ազատագրել: Եվ մի քանիսը իրավունք չունեն մեր երկրի ճակատագրի, մեր հողերի ճակատագրի հետ խաղալ: Դրան գումարած՝ վաղը հողեր հանձնելու որոշումը, ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Ազգային ժողովն է կայացնելու: Դրա համար մեզ պետք է որպես մեծ ընդդիմություն մտնել Ազգային ժողով, որպեսզի կարողանանք այդ ամենի դեմն առնել»: Անդրադառնալով տարածքային ցուցակներով ընտրակարգին, Սասուն Միքայելյանն ասաց.« ՀՀԿ-ն եւ նրա հետ ժամանակին կոալիցիա կազմած ուժերը փորձում են, ինչ-որ խաղերով ձայներ փախցնել իրենց համար: Էս մարդիկ երկու տասնամյակ իշխանություն են եղել, թող այդ ամեն ինչը կարգավորեին: Նորից եկել են խաբեն ձեզ, նորից կանգնենք կոտրած տաշտակի առջեւ»: Սասուն Միքայելյանի խոսքերով «Ելք» դաշինքը միակ ուժն է, որ կարող է հակակշիռ լինի իշխանությանը եւ Ազգային ժողովում հարց լուծի. «Կտաք մանդատ, ինչ տոկոսի մանդատ կտաք, այնքան կպահենք ձեր իրավունքները: Կտաք մեծ հնարավորություն՝ 50+1, 40+1, մենք կանենք իշխանափոխություն»:
