Կարեն Կարապետյանը՝ սկանդալային ձայնագրությունների մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները փորձեցին ճշտել, թի ինչպես կմեկնաբանի հյապարակված սկանդալային ձայնագրությունները՝ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կազմած ցուցակների մասին, ինչին ի պատասխան ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ չգիտի այդ մասին: Դիտարկմանը, թե ինչու է անտեսում լրագրողների հարցերը և խուսափում, վարչապետն ասաց, որ ճիշտ հակառակը. «Ամենաշատ լրագրողների հետ հանդիպողը և զրուցողը ես եմ, եկեք զազրախոսությունների հետևից չընկնենք»: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ բանտում թե փողոցում շարունակելու են պայքարը, վարչապետը նշեց. «Ես չափազանց դրանից խուսափում եմ, քարոզարշավը պետք է լինի գաղափարական»: Այնուհետև նա չցանկացավ պատասխանել այլ հարցերի և հեռացավ:
