Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի՝ ԱՄՆ-ի կոնգրեսական/տեսանյութ/

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»: Կոնգրեսականի խոսքով, նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն, վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել. «Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նշեց, որ այսօր Մեծ Եղեռնը հայտնի եւ ճանաչված է աշխարհում ավելի քան երբեւէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»: Կոնգրեսականը հիշեցրեց նաեւ, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետեւելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ եւ դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում. «Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություններ, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»: Ամերիկայի ձայն

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am