Կողոպտել են մուրացկանին. «Փաստինֆո»
Նախօրեին Երևանի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին կողոպտել է հայ մուրացկանին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում: Օտարերկրյա քաղաքացին կողոպտել է հայ մուրացկան կնոջը, ում մոտ եղել է 8000 ՀՀ դրամ: ԻԻՀ քաղաքացին հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն:
