Կքննարկվի Առաքել Մովսիսյանի գրանցումն անվավեր ճանաչելու հարցը
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի գրանցումն անվավեր ճանաչելու հարցով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԿԸՀ է դիմել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կքննարկի այդ հարցը: Նիկոլայ Բաղդասարյանն այս դիմումին կցել է տեսանյութ, այն մասին, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը գյուղերից մեկում ասֆալտապատում իրականացնում և ասում, որ դրա դիմաց ակնկալում է ստանալ տվյալ և հարևան գյուղերի ձայները: Նշենք,որ Նիկոլայ Բաղդասարյանը Ելք դաշինով պատգամավորի թեկնածու է առաջադրվել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին ասել է, որ դիմումը կքննվի հանձնաժողովի՝ այսօր կայանալիք նիստում.«Կքննարկենք, որոշումը կլինի, կասենք»:
