Տեր-Պետրոսյանին գցել են առաջ. Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Իշխանությունները հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ եւ հողեր հանձնելու հարց են առաջ քաշել: Էս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել եւ մի քանիսը իրավունք չունեն մեր երկրի ճակատագրի հետ խաղան:Ես գիտեմ, որ վաղը հողեր հանձնելու համար 100 տոկոս ԱԺ-ն է որոշում կայացնելու, դրա համար պետք է մեզ մեծ ընդդիմություն որպես մտնել խորհրդարան, որ կարողանանք այդ ամենի դեմն առնել»,- ասաց նա ու հավելեց: Անդրադառնալով տարածքային ցուցակներով ընտրակարգին, Սասուն Միքայելյանն ասաց.« ՀՀԿ-ն եւ նրա հետ ժամանակին կոալիցիա կազմած ուժերը փորձում են, ինչ-որ խաղերով ձայներ փախցնել իրենց համար: Էս մարդիկ երկու տասնամյակ իշխանություն են եղել, թող այդ ամեն ինչը կարգավորեին: Նորից եկել են խաբեն ձեզ, նորից կանգնենք կոտրած տաշտակի առջեւ»:
