Ազատ է արձակվել Լոնդոնում ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալի
TASS գործակալոևթյան փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների,որոնցից մեկը բաց է թողնվել գրավի դիմաց` պայմանով, որ նա մարտի վերջին կմասնակցի հետաքննությանը: Մյուս կասկածյալից մեղադրանքները հանվել են: Եվս երկուսը շարունակում են կալանքի տակ մնալ: Հետաքննությունը փորձում է հասկանալ` արդյոք ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է միայնակ, թե ունեցել է հանցակիցներ: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին եղել է 52-ամյա ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամուրջի մոտ վրաերթի է ենթարկել անցորդներին ու երեք ոստիկանի: Վարորդը թողել է մեքենան բրիտանական պառլամենտի մոտ, այնուհետև դանակով հարձակվել ոստիկանի վրա` փորձելով մտնել Համայնքների պալատ: Իրավապահները կրակել ու չեզոքացրել են հարձակվողին:
