Սամվել Բաբայանը հավանաբար որոշների համար վտանգ էր.Վ.Բոստանջյան
«Դա ամենայն հավանականությամբ կապված է այս նախընտրական գործընթացների հետ: Նա, լինելով համարձակ եւ երկիրը սիրող մարդ, երեւի որոշների համար վտանգ էր ներկայացնում, եւ այդ տեսանկյունից նրան մեկուսացնելը ցանկալի էր»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց տնտեսագետ,ՙՙԾառուկյան դածինքից՚՚ պատգամավորության թեկնածու Վադան Բոստանջյանը՝անդրադառնալով ՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Բոստանջյանն անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-պետրոսյանի հարցազրույցին. «Ցավոք, ամբողջ հանրապետությունը համաձայն չէ իր հետ, անկախ նրանից, որ խիստ «հիմնավորված» խոսքեր է արտաբերում»: Հարցին,թե ըստ «Կոնգրես-ՀԺԿ»-ի՝ Արցախի հարցի այդպիսի լուծման դեպքում է միայն հնարավոր ճանապարհների բացում, տնտեսության զարգացում ապահովել, Վարդան Բոստանջյանը կրկին ասաց. «Ամբո՜ղջ մոլորակը կգա Հայաստա.այսինքն, գնաս հանձնվե՞ս…Դա նույնն է, թե բռնաբարվես ու ասես՝ խելոք բռնաբարվելու պարագայում խաղաղություն կտրի »:
