Կարեն Կարապետյանը հիշել է դար ու ցավերը
«Բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս կա, ինչը դրդում է բոլոր ոլորտներում փոփոխություններ և բարեփոխումներ կատարել։ Մեր կյանքի որակի փոփոխություն չկա, որովհետև մենք պետք է անցնենք մի ժամանակահատված, երբ տնտեսության այս թվերը բերում են նրան, որ մեր կյանքը չի վատանում։ Եվ մենք կամաց-կամաց գալու ենք հասնենք այն հագեցման կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է»,- Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ներդրումային ծրագրից հետո առնվազն 1000 աշխատատեղ պետք է ստեղծել Արագածոտնի մարզում: Դա բավարա՞ր է, որպեսզի մեր առջև դրված բոլոր խնդիրները լուծվեն, իհա՛րկե ոչ։ Բոլոր այն ծրագրերը, որ մենք նախատեսել ենք, 2017 թվականին կատարելու ենք։Մեր կառավարությունը ռեալ թափ է հավաքել, և, եթե կառավարությունը շարունակի աշխատանքը, ընտրություններից հետո մեր կարգախոսը լինելու է՝ ամեն օր մի բան փոխել։ Մենք ձեզ ներկայացրել ենք մի բան, որը կամայական կառավարման համակարգում խիստ անհրաժեշտ է՝ տեսլականը, թե դու ուր ես ուզում գնալ»,ասաց նա:
« Շատ պաշտոնյաներ, երբ գնում են աշխատանքի, սկսում են արձագանքել եղած խնդիրներին ու չգիտեն, թե վաղն ինչ են անելու: Եթե դու գիտես՝ ուր ես ուզում հասնել, ապա շանս ունես այնտեղ հասնելու։ Դա խիստ կախված է քո կարողություններից, քո մուսկուլներից, քո հավաքած թիմից, աշխատանքից։ Բայց եթե դու հորիզոն չունես, խնդիր չես դրել քո առաջ, թե դեպի ուր ես գնալու, ինչ հաշվետվություն ես տալու, այդ բացը, կարծում եմ՝ շատ դեպքերում եղել է մեր ամենաթույլ կետը: Մենք չենք բացառում, որ այս բարեփոխումները պետական համակարգում թե մեկ այլ տեղ կարող են հանդիպել դիմադրության, և մենք ունենք կոշտություն, երբ այդ դիմադրությունը խանգարելու է մեր երկրի զարգացմանը»,հավելեց վարչապետը :
« Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք՝ մի քիչ մեր դիրքն ուղղենք, բայց այնքան դարդ ու ցավ ունենք, որ մեկ-մեկ ուժ էլ չենք գտնում՝ նորմալ դիրքավորվելու»,ասում է նա:
