Այս ամենը ցնորք է. Գերմանիայի ՊՆ-ն՝ Թրամփին
ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին, նշելով, որ դա «ցնորք» է: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Spiegel»-ին տված հարցազրույցին: Հարցազրույցի ընթացքում նախարարը քննադատել է Թրամփին նրա՝ վերջերս արած հայտարարության համար այն մասին, որ Գերմանիան իբրև թե «պարտք է» Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին: «Սկզբից նախագահ Թրամփն ասում է, որ ՆԱՏՕ-ն հնացել է, հետո մեղադրում է ինչ-ինչ հարցերում, իբրև Գերմանիան պարտք է ՆԱՏՕ-ին, երբ ՆԱՏՕ-ն պարտքային հաշիվներ չունի: Եվ վերջապես, նա հավաստիացնում է, որ քանի դեռ ինքն այստեղ է, փողերը պետք է ակտիվորեն գնան ՆԱՏՕ: Այս ամենը ցնորք է»,- նշել է ԳԴՀ պաշտպանության նախարարը:
