Նոր մանրամասներ. ինչպես և ով է Էջմիածնում սպառնացել ՕՐՕ դաշինքի շտաբի անդամին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 24–ի ուշ երեկոյան Էջմիածնի Վազգեն Առաջին փողոցում առանց պետհամարանիշիմեքենան փակել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի ավտոմեքենայի ճանապարհը, որից դուրս է եկել մի երիտասարդ և զենքով սպառնացել նրան։ «7օր»–ին հաջողվել է կապ հաստատել Պատվական Պոդոսյանի հետ, ով մանրամասնել է, որ երբ երթևեկելիս է եղել Վազգեն Առաջին և Նալբանդյան փողոցների խաչմերուկով, առանց պետհամարանիշի ավտոմեքենան կտրել է իր ճանապարհը։ Այդ մեքենայից իջել է մի երիտասարդ, եկել նստել է Պատվական Պոդոսյանի մեքենայի հետևի նստարանին, գրպանից հանել ատրճանակը և պահելով նրա գլխին՝ սպառնացել է հեռու մնալ «Օհանյան–Րաֆֆի—Օսկանյան» դաշինքից և ամբողջ ընտրական գործընթացներից։ Անհայտ անձը զգուշացրել է, որ ճանաչում է ՕՐՕ դաշինքի Էջմիածնի շտաբի բոլոր աշխատակիցներին, նրանց մեքենաները և կատարվող քայլերը, ինչպես նաև հավելել է, որ թերևս սա իրենց վերջին հանդիպումն է, և երկրորդ զգուշացման կարիք այլևս չի լինի։ Այդ ընթացքում զանգել է Պատվական Պոդոսյանի հեռախոսը։ Անհայտ երիտասարդը սկզբում չի թույլատրել վերջինիս պատասխանել հեռախոսազանգին, այնուհետև ասել է. «Վերցրո՛ւ հեռախոսդ, սակայն այնպես արա, որ չհասկանան, որ խնդիր կա»։ Նա նաև թույլ չի տվել, որպեսզի Պատվական Պոդոսյանը հետ շրջվի։ Վերջինս միայն հասցրել է նկատել, որ անծանոթը, չնայած ուշ ժամին, եղել է արևային ակնոցով և չսափրված։ Էջմիածնի շտաբի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, իսկ մինչև առավոտյան ժամը 5–ը շտաբի աշխատակիցները ցուցմունք են տվել։ Պատվական Պոդոսյանը նաև հավելել է, որ իրենք մի քանի օր շարունակ նկատել են առանց պետհամարանիշի այդ մեքենան նաև Էջմիածնում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Նարեկ Հարությունյանի շտաբի մոտ։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am