ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ է ներկայացրել քիմիական ահաբեկչության մասին բանաձևի նախագիծ
РИА Новости-ն փոխանցում է,որ ՌԴ-ն կրկին ՄԱԿ ԱԽ է ներկայացրել Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ձեռքում քիմական զենքի հայտնվելու դեմ պայքարի հարցով բանաձևի նախագիծ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը,ում խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում Ռուսաստանն ուշադրություն է հրավիրել Մոսուլում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման խնդրի վրա։ Փաստաթղթի համահեղինակ է հանդիսացել Չինաստանի պատվիրակությունը։ Նման նախաձեռնությամբ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես էին եկել 2016 թվականին, սակայն այդ ժամանակ նախագծին չէին աջակցել ԱԽ արևմտյան երկրները։
