Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է տեղի ունեցած ավտովթարի պատճառով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ տեղի ունեցած ավտովթարի պատճառով (զոհեր և տուժածներ չկան):
