Բաբայանի արձագանքը «հողեր հանձնելու» առաջարկին
Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը որոշ շրջանակներ կապեցին Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի, ՀԱԿ-ՀԺԿ խաղաղության քարոզչության հետ։ Ենթադրեցին, որ իշխանությունը չեզոքացնում է Բաբայանին, որ հանգիստ իրագործի «հող հանձնելու» իր ծրագիրը։ Ներկաներից մեկը մեզ պատմեց, որ 1995 թվականին, երբ հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը նեղ շրջանակում ներկայացրել է «հող հանձնելու» իր առաջարկը, որին ներկա է եղել նաեւ Սամվել Բաբայանը, վերջինս ուղղակի հայհոյել է նախագահին:
