Ամեն ինչ հերթով,կարգով
«Մեզ համար դատաիրավական համակարգը չափազանց կարևոր է: Հիմնական խնդիրներն առավել ակնհայտ են դառնում ներդրումների և բիզնեսի հետ կապված հարցերում: Ամենապրագմատիկ խավը, որը շատ հետաքրքիր հոտառություն ունի և զգում է՝ երկիր գնալ, թե չգնալ, ներդրողն ու բիզնեսմենն է: Ոչ ոքի չեմ ցանկանում նեղացնել,նույնիսկ եթե շահութաբերությունը շատ մեծ է, ներդրողը չի գնում այնտեղ, որտեղ դատաիրավական համակարգի հանդեպ թերահավատություն կա: Մենք մեր համալիր ծրագրում դրա մասին էլ ենք խոսել, այդ համակարգում ունենք բազմաթիվ խնդիրներ: Հերթով լուծելու ենք: Ինչ օրենք էլ մենք գրենք, եթե դատաիրավական համակարգը չպաշտպանի, օրինակ, սեփականատիրոջ իրավունքը, խնդիրներ կլինեն»,- Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Իմ խնդիրը տեսնում եմ առաջին հերթին այնպիսի համակարգ կառուցելու մեջ, որում անհատ կառավարչի վատ լինելը մաքսիմալ կամորտիզացվի, իսկ արդյունավետ լինելը մաքսիմում կբազմապատկվի: Բոլոր համակարգերում կա անհատի դերը: Ստեղծենք այնպիսի համակարգ, որ որոշ տարիներ անց մեր քաղաքացիները մոռանան, թե ով է իրենց համայնքապետը, վարչապետն ու քաղաքապետը, որովհետև համակարգն աշխատում է, իսկ անհատին վստահելը յուրաքանչյուրի գործն է»,- հավելեց վարչապետ Կարապետյանը:
