«Ելք» դաշինքի առաջնորդները կրկին վթարի են ենթարկվել
Տավուշի մարզում այսօր՝ մարտի 24-ին, վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Տուժածներ չկան, ղեկին եղել է Մարուքյանի վարորդը: Հիշեցնենք, որ երեկ էլ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր իր մեքենայով վթարի ենթարկվել:
