ՕՐՕ-ն կդիմի ԿԸՀ.պետք է չեղյալ ճանաչել ՀՀԿ-ի մասնակցությունը
«Մեծ ցավ է, որ մանկավարժներին այս իշխանությունները կեղտոտ խաղերի մեջ են մտցնում: Գիտեմ, որ իրենք էլ դա չեն ուզում, բայց մտցնում են կեղտոտ ընտրակեղծարարության մեջ»,- ՕՐՕ դաշինքով պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ ՀՀԿ ձայնագրություններին, որով Հանրապետական կուսակցությունը չարաշահելով իր վարչական ռեսուրսը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրել է ընտրողների ցուցակներ կազմել։ «Մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, չեղյալ ճանաչելու համար ՀՀԿ մասնակցությունը ապրիլի 2 -ի խորհրդարանական ընտրություններին»,-դաշինքի անունից հայտարարեց նա:
