Կցանկանամ, որ դժվարանաք հիշել` ով է վարչապետը, համայնքապետը, քաղաքապետը.վարչապետ
Քարոզարշավի շրջանակում Դավթաշենում ընտրողների հետ հանդիպմանը,քաղաքացիներից մեկը նկատեց,որ ժողովուրդն անվստահություն ունի ՀՀԿ-ի հանդեպ, բայց այս կարճ ժամանակահատվածում ձեր հմայքով կարողացաք փոխել այդ իրավիճակը. «Մարդիկ գնում են անձի հետևից և 10 դավթաշենցուց 9-ն ընտրում է Արթուր Գևորգյանին։ Վտանգավո՞ր է արդյոք անհատի հետևից հնալը»: Վարչապետ Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում` վստահել անհատին թե ոչ. «Անձերն են փոխում համակարգեր, բայց ես այսօր իրականում շատ կցանկանամ, որ տարիներ անց քաղաքացիները դժվարանան հիշել` ով է վարչապետը, համայնքապետը, քաղաքապետը։ Դա ցույց կտա, որ կառավարման համակարգը կայացել է։ Ես ինձ համարում եմ ոչ վատ կառավարիչ, կան կամպանիաներ, որ զրոյից եմ ստեղծել ու դրա համար շատ հպարտ եմ»:
