Դա ֆանտաստիկա է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հերքել է Ռուսաստանից Աբխազիա С-300 զենիթային հրթիռային համակարգեր ուղարկելու, ինչպես նաև Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: «Քարոզչական խառնաշփոթի պատճառ է դառնում ամեն ինչ. և Աբխազիայի՝ Վրաստանի հետ սահմանին անցակետերը կրճատելու վերաբերյալ օրինական որոշումը, և երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ է տալիս ծառայել անհատական պայմանագրերով ռուսական բանակում, «տեղեկատվական հնարքը» է նաև Աբխազիայում հավելյալ C-300 տեղակայելու մասին հաղորդագրությունները: Ֆանտաստիկայի ժանրից է նաև Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցման մասին պատմությունը» ,-ասվում է ՌԴ ԳՆ-ի հայտարարության մեջ: Ինչպես նշված է՝ այս ամբողջ ներկայացումը նվիրված է մարտի 28-29-ին Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումներին:
