Ինչու են Վովա Գասպարյանն ու Լեւոն Երանոսյանն այժմ ստուգել զորքի վիճակը. Տեսանյութ. լուսանկարներ
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 24-ին զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ոստիկանության զորքերում: Մասնակցում էր ոստիկանության զորքերի հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:
Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը:
Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
