«Մենք գիտենք, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ինչով է հղի». Արարատ Զուրաբյան
Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը նշեց, որ հանդես է գալիս եվրաինտեգրման օգտին, որը երկրի զարգացման անկյունաքարն է: Ըստ Զուրաբյանի՝ Հայաստանը շատ փխրուն երկիր է. համեմատելով Ուկրաինայի հետ՝ նշեց, որ փխրուն Հայաստանի համար Ասոցմացման համաձայնագիրը կործանարար կլիներ, սակայն միաժամանակ ողջունեց ԵՄ-ի հետ Համաձայնագրի նախաստորագրման փաստը: «Մենք գիտենք, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ինչով է հղի: Մենք գիտենք, թե դրա համար ինչ գին է հնարավոր վճարել: Համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հնարավորություն են տվել: Եվ ես համոզված եմ, որ եթե Երեւանի «ԵրԱԶ» գործարանը սկսի «Մերսեդես»-ներ թողարկել, ապա այն Եվրոպայում կիրացվի»,- հայտարարեց Զուրաբյանը:
