Սարգսյան. «Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում». Սպուտնիկ
«Իսլամական պետության» գործողությունների գոտուն տարածքային առումով մոտ լինելը Հայաստանին դրդում է հակաահաբեկչական գործունեության ակտիվացման, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում։ Ահաբեկչությունը չարիք է. ՀՀ նախագահի խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները տարբեր տեսք ունեն, անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են։ Կոնկրետ մեզ համար դա մեր տարածաշրջանում ստեղծված իրադրություն է, այսինքն` ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը։ Իրականում կան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, ուստի մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է», — ասել է Սարգսյանը։ Հայաստանը մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է ԻՊ գործողությունների գոտուց։ Սարգսյանի խոսքով` սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական կապ ունեն Հայաստանի անվտանգության հետ։ Մանրամասներն՝ այստեղ
