«Ասում եք Իգլա է բերել, տո լավ է արել բերել է».Ազատ Արշակյան
«Անթույլատրելի է Սամվել Բաբայանի ձերբակալությունը:Բոլոր ժողովուրդները լիմիտավորված են ունենում այդպիսի մարդիկ, որ այսքան հզոր են, այսքան կուշտ են: Իսկ դուք ոչնչացնում եք մեր երկիրը, երբ Բաբայանների նմաններին հեռացնում եք ասպարեզից, դուք ուժասպառ եք անում ձեր հայրենիքը , ո՞վ է հիմա պաշտպանելու ձեզ, ձեր ունեցվածքը: Ի դեմս Սամվել Բաբայանի ուզում ենք հանձնել Ղարաբաղը: Մենք թույլ չենք տալու: Մենք գիտենք դուք ինչ նկատի ունեք փոխզիջում ասելով: Դուք Երեւանն էլ եք հանձնելու գնաք ձեր օֆշորներով: Ասում եք իգլա է բերել, տո լավ է արել բերելա»,-Հայելի ամումբում հրավիրված ասուլիսում ասաց ՕՐՕ դաշինքին սատարող քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
