Ասենք խոսացել է հեռախոսով Իգլայի մասին.Գուրգեն Եղիազարյան
«Ասենք խոսացել է հեռախոսով Իգլայի մասին , ջանդամ, թե չի խոսացել, եթե անգամ ուզեցելա ձեռք բերել, ուրեմն Արցախի ժողովրդի համար է արել Այն, ինչ ցույց տվեցին տեսահոլովակում, դա միայն զենքի մեկ երրորդ մասն էր, դա զենք չէր, այնտեղ Իգլա չկար»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ՝անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Էլ ոնց ասենք, որ հեռանաք , պարոն Սարգսյան, խնդրում ենք, հեռացեք: Էլ մարդիկ ինչ անեն, ինչ վերցնեն ձեր հետեւից ընկնեն»,պահանջեց նա ,ապա անդրադարձավ քաղբանտարկյալներին .«Շիրխանյանին պահել եք, որ ի՞նչ անեք, Հաց բերողի օրը գցե՞ք: Հիմա էլ Սամվելի՞ն եք հասելՀայ ազգը հոգնել ա: Հո դուք կրկես չեք, դուք ժողովրդին էշի տե՞ղ եք դնում, տմարդիներ, կալանքի փոխարեն, երբ Արցախում նա կռվում էր, գնայիք, կողքը կռվեիք, ոչ թե փախնեիք»: Պարոն Եղիազարյանին զայրացրել է այն փաստը, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի հիվանդության վկայականը համարվել է հին ու իր հիվանդությանը ուշադրություն չի դարձվել. «Ասում եք 16 տարվա է պարկինսոնի հիվանդության թուղթը, տո կտրած ոտքը ավելի շուտ կաճի, քան էդ հիվանդությունը կբուժվի: Էն էլ ինչպես ձեր դասականն է ասում՝ էս քոսոտ Հայաստանում, պարկինսոնի հիվանդությունը բուժվող չի: Բա ձեր արդարադատության նախարարը, էդ սառցե դիցուհին, թող ուղարկեր նորմալ փորձաքննության»:
