Արարատ Զուրաբյանը հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանին
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով վերջերս հնչեցրած կոչը նախընտրական քարոզչությանն ուղղված քայլ է: «Չկա Հայաստանում մարդ, ով չի ցանկանում խաղաղություն, բայց խաղաղության լավագույն երաշխավորությունը ուժեղ Հայաստան ունենալն է: Ես կարծում եմ, որ ՀՀ-ից չէ, որ պետք է գնա այդ նախաձեռնությունը, բանակցություններից դուրս է մնացել ԼՂՀ-ն, այն տեղի է ունեցել այս քաղաքական թիմի պատճառով: Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը հակված չէ խաղաղության, իսկ եթե հակառակորդը չի ընդունում փոխզիջումների տարբերակը, ապա այդ մասին Հայաստանում հայտարարել պետք չէ, քանի որ այդ կերպ թուլացվում է հայկական կողմի դիրքերը: Անի Աղազարյան
