«Հիմա մարդիկ վախենում են նրանցից, ովքեր ցերեկը գողական են, իսկ գիշերը ոստիկանական». Մանվել Եղիազարյան
«Սամվել Բաբայանը թեկնածու չէ, ու նա ամենահարմար թիրախն էր, դրա համար կալանավորեցին Սամվել Բաբայանին: Հանրապետականը պետք է կեղծի ընտրությունները Բաբայանին կալանավորում են, որ ասեն՝ Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր: Սա զգուշացում է... Այս ամենն արվում է, որ ընտրությունները կեղծելուց հետո, ժողովրդին ոտքի հանող չլինի: Հիմա մարդիկ վախենում են նրանցից, ովքեր ցերեկը գողական են, իսկ գիշերը ոստիկանական»,-նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Մանվել Եղիազարյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: Մանրամասները՝ fnews.am-ի տեսանյութում
