Red Eagles-ի ղեկավարը հարձակման է ենթարկվել
Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը հարձակման է ենթարկվել, հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը: «Րոպեներ առաջ, հարձակման է ենթարկվել Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը: Շենքի մուտքում հարձակվելով նրա վրա՝ հասցրել են մահակի հարվածներ՝ ասելով, որ սա վերջին զգուշացումն է ակումբի գործունեությունը դադարեցման մասին: Այժմ Դենիս Սարգսյանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում»,- նշվում է հայտարարությունում: Ավելի վաղ Red Eagles-ը տեղեկություն էր տարածել, որ ֆան ակումբը ստացել է սպառնալիքներ եւ դիմել ոստիկանություն:
