«Պրեսս ստենդ» ընկերությունը չի առաքել «Ժամանակ» օրաթերթը․ նախընտրական լկտի ամենաթողություն
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարը լույս է տեսել, սակայն չի առաքվել կրպակներ: Թերթը տպագրվել և առաքվել է նախընտրական ժամանակաշրջանին հատուկ արտակարգ ռեժիմի պայմաններում, սակայն առաքող կազմակերպությունը՝ «Պրեսս ստենդը», այն չի առաքել ոչ մարզային, ոչ մայրաքաղաքի կրպակներ: Կատարվածը գնահատում ենք որպես դիտավորություն՝ հրահանգավորված իշխանության ամենաբարձր ատյաններից։ «Պրեսս ստենդ» ընկերության այս քայլը գնահատում ենք որպես ընտրական այս թեժ փուլում լկտի ամենաթողություն՝ ընդդեմ ազատ խոսքի և ազատ տպագիր մամուլի։
