Բաբայանին ձերբակալել են իր քաղաքական հայացքների համար. Րաֆֆի Հովհաննիսյան
ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Ըստ նրա՝ Բաբայանին ձերբակալել են իր քաղաքական հայացքների համար: «Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Նա նստած է, որովհետև համակիր է մեր դաշինքին: Այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ պաշտպանելու գեներալ Բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի»,- ասաց Հովհաննսիյանը: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել: Անի Աղազարյան
