Խոշոր պայթյուն-փլուզում Կոտայքի մարզում. մանրամասներ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի վրա գտնվող թթվածնի (кислород) բալոնների արտադրամասում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լայերտ Գրիգորյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ամբողջովին անճանաչելի է դարձել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Կոտայքի մարզի փորձաքրեագետները, Կոտայքի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Արմեն Ազարյանն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Արտակ Հարությունյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու փլուզումն առաջացել են թթվածնի բալոններից։ Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վարդան Մելքոնյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության տնօրեն, գեներալ Աշոտ Պետրոսյանն ու տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը։ Այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am