«Քանի ինձ բռնապետ են ասում, նրանց նացիստ եմ ասելու». Էրդողան
«Նրանք իրավունք ունեն Էրդողանին անվանել բռնապետ, իսկ Էրդողանը նրանց նացիստ կամ ֆաշիստ անվանելու իրավունք չունի՞: Քանի դեռ նրանք Էրդողանին բռնապետ են ասում, ես էլ նրանց նացիստ եմ ասելու»,- CNN Turk-ը ու Kanal D-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Գերմանիան ու Նիդերլանդներն իրեն բռնապետ են անվանում, ինքը շարունակելու է նրանց նացիստ անվանել: «Ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո Գերմանիային ու Նիդերլանդներին անակնկալներ են սպասվում:Քաղաքական ոլորտում վերանայումներ են լինելու: Չենք կարող ընդունել իրենց երկիր մեր արտաքին գործերի նախարարի մուտքը թույլ չտալու վերաբերմունքը»,-հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ հանրաքվեից հետո` մայիսին հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
