Էրդողանը եվրամիությանը սպառնում է
Ըստ թուրքական «NTV.com.tr» լրատվական կայքի` անգլիական «The Times» հեղինակավաոր պարբերականը «Էրդողանը ԵՄ-ին քաոսային ամառով է սպառնում» հոդվածում կանխատեսում է Թուրքիայի կողմից միգրացիոն համաձայնագրի չեղարկում: Եվրամիությանը զգուշացրել են պատրաստ լինել ամռանը սպասվող քաոսին, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իր երկրում ապաստանած սիրիացի ու իրաքցի փախստականների առաջ բացել Եվրոպա գնալու ճանապարհները: Էրդողանը կարող է հիմքեր գտնել փախստականների ճանապարհը բացելու համար, քանի որ Եվրոպան արհամարհել է իրեն,նշել է հեղինակը: «Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման տեսանկյունից մեծ դեր ունեն այդ երկրի հետ ԵՄ եվրաանդամակցության բանակցությունները:Մենք երբեք չենք ցանկացել Թուրքիային մեր կազմում տեսնել: Բնակչության արագ աճը, մուսուլմանական ինքնությունը և կոնֆլիկտային գոտիներին հարևան լինելը դժվարացրել են Թուրքիայի մուտքը Եվրամիություն»,- գրում է թերթը:
