«Ես մեղադրում եմ հանրապետության նախագահին». Ֆիյոնը մեղադրել է Օլանդին
Reuters-ը հայտնում է,որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին: «Իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո:Ո՞վ է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը»,-հարց էտալիս նա: Ով է դրա համար պատասխանատվություն կրում. այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը հարցին,թեկնածուն պատասխանել է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»: «Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որեւէ դատական ընթացակարգի եւ միշտ անվերապահորեն հավատարիմ է եղել դատական իշխանության անկախությանը»,-ասված է հայտարարության մեջ:
