Շտապ. ԿԳԲ-ն Կիևում սպանեց փախած ռուս պատգամավորին
Այսօր Կիեւում սպանվել է Դենիս Վորոնենկովը՝ դեկտեմբերին Ռուսաստանից փախած Պետդումայի պատգամավորը, ով կարեւորագույն ցուցմունքներ է տվել ռուսական զորքերը Ուկրաինա մտցնելու նախկին նախագահ Յանուկովիչի Պուտինին հասցեագրված դիմումի մասին: Վորոնենկովը քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայում իր կնոջ, հայտնի օպերային երգչուհի եւ նույնպես ռուսկան խորհրդարանի պատգամավոր Մարիա Մակսակովի հետ: Ռուսաստանում Վորոնենկովը այդ սկանդալային փախուստից հետո հետախուզման մեջ գտնվող ՛՛պետական դավաճան՛՛ էր հայտարարվել եւ հեռակա քրեական պատասխանատվության է ենթարկվել: Գրեթե կասկած չկա, որ Կիեւում նրան սպանել են ռուսական հատուկ ծառայության գործակալները: Նրա մահը եւս մի օղակ է վերջին ամիսներին ռուս պաշտոնյաների սպանությունների ու տարօրինակ մահերի մռայլ շղթայում: Կրեմլը անթաքույց միջազգային ահաբեկիչ է: Տիգրան Խզմալյանի գրառումը
