Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները. տեսանյութ
Ուկրաինայի Խարկովի մարզում մարտի 22-ի լույս 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում: Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել Է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն է: Դրա մակերեսը կազմում է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
