Ծառուկյանը տվել է վարչապետի անունը
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր Եղեգնաձորում էր,որտեղ պատասխանելով հարցին, թե երկրի ներկայիս վիճակի մեջ իշխանությո՞ւնն է մեղավոր,ասաց.«Հիմնական մեղավորները՝ լրագրողները, դուք եք, որ մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, պատվեր եք կատարում՝ իրանք մեկ են, ի՞նչ կապ ունի՝ նրան տա՞ս, թե՞ նրան տաս։ Որ մենք մեկ լինեինք, ուրեմն էսօր համապատասխան կառավարությունում կլինեինք, ճիշտ ա՞, թե՞ ոչ»: Լրագրողները ձգտում են իմ մասին նյութերին «մի ճոխ, ցնցող վերնագիր» դնել,ասաց նա: Արդյոք իշխանությունը մեղք չունի հարցին , Ծառուկյանը մեղադրեց ժողովրդին. «Իրենք իրենց իրավունքը ճիշտ չեն կարողանում օգտագործել։ Տված է իրավունքը, թող գնան, տան ու պահանջեն։ Որ չեն տալիս, ե՞ս եմ մեղավոր։ Ժողովուրդը չի գնում ընտրության, ծրագիրը չի կարդում։ Պետք է գա ընտրության, ընտրի ու պահանջի, ախպեր ջան»։ Կոալիցիա կկազմեմ յուրաքանչյուրի հետ, որը կընդունի իմ 15 կետերը,տեղեկացրեց նա,իսկ այն հարցին,թե ո՞վ է լինելու դաշինքի վարչապետը, Գ. Ծառուկյանն ասաց .«Կարող եմ ես էլ դառնալ վարչապետ՝ 3 ամիս, 6 ամիս, ու կարգուկանոն հաստատել»։
