«Պիտի ունենանք իշխանություն, որը չունի սեփական բիզնես, միլիարդատեր չէ, ում եղբայրները մենաշնորհ չունեն». Րաֆֆի Հովհաննիսյան
Բյուրականի աստղադիտարանը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն է, սակայն աստղադիտարան ունենալը բավարար չէ՝ պետք է, որ մենք ունենանք առաջին հայ տիեզերագնացը, ոչ թե ամերիկահայ, այլ հենց Հայաստանի քաղաքացի։ Այս մասին ասել է ՕՐՕ դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։«Մենք պիտի ունենանք ամուր ու պատասխանատու իշխանություն, որը չունի սեփական բիզնես, միլիարդատեր չէ, ում եղբայրները մենաշնորհ չունեն տրանսպորտի, ներկրման և այլն բնագավառներում»,- նշեց նա: Դրա համար անհրաժեշտ է բարելավել կրթության համակարգն ու հնարավորություն տալ ուսանողներին կրթաթոշակ ստանալ: Ինչպես շեշտեց՝ պետք է ներդնել Բյուրականի ներուժը հայ մարդու գիտական մտքի հարցում` Վիկտոր Համբարձումյանով, աստղադիտարանով:
