Մեր աշխատանքներում չպետք է համեմատվենք Ադրբեջանի հետ.ՌԴ դեսպան
Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց.«Հայաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հեռանկարը, երբ ռուսական կողմն ավելի հակված է «կամ-կամ»-ի քաղաքականությանը հարցին, դեսպան Տողանյանն ասաց, որ նման քաղաքականության ծանոթ չէ։ Փաստը հետևյալն է՝ քանի որ չկան հարաբերություններում կամ-կամ, այդ նոր պայմանագիրը չի հակասում կամ ուղղված չէ որևէ միության, երկրի դեմ, չի հակասում ԵՏՄ-ում մեր պարտավորություններին, դրանք դինամիկ զարգացման փուլում են»,- ասաց Տողանյանը: «Ես չեմ կարծում, որ մեր աշխատանքում մենք պետք է համեմատենք մեզ ինչ-որ մեկի հետ, անենք ավելի կամ պակաս»,- ասաց ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին։ Ներդրումների ներգրավումը ՀՀ կառավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատանքի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, որտեղ աշխատանքի բաղմակողմանի սխեմա կա։ ՀՀ դեսպանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին կատարած այցը Մոսկվա, որի շրջանակում, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ստորագրվեց համաձայնագիր հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին։ «Սա համակարգային հետաքրքիր աշխատանք է, որի վրա աշխատելու ենք ՌԴ-ի Ուղղակի ներդրումների ֆոնդի հետ, դա հսկայական, անկախ ֆոնդ է, որն ունի մեծ միջազգային փորձ, շատ երկրների հետ են նրանք ակտիվորեն և արդյունավետորեն աշխատում։ Մենք նոր ներդրումներ, նոր տնտեսական պրոյեկտներ ներգրավելու ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, ունենք հետաքրքիր մտքեր՝ ստեղծել այնպիսի առանձին բիզնես պլաններ՝ կոնկրետ, որոնց հաջողության համար ջանքեր ենք ներդնելու, գնալու, ներկայացնելու։ Դուք այս մասին կլսեք։ Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում որոշ կոնկրետ քայլեր, կոնկրետ ստորագրված փաստաթղթեր և ներդրումներ կլինեն»,- վստահեցրեց դեսպան Տողանյանը։ Նրա խոսքով՝ սրանք գլադիատորական մարտեր չեն, երբ անհրաժեշտ է չափել ինչ-որ բան։ «Մենք պետք է անենք այն, ինչ արել ենք, ակտիվորեն հետագայում աշխատել ու առաջ մղել։ Հայաստանը ՌԴ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունի, միջկառավարական հարաբերություններ, դրանք ներառում են մեր կյանքի շատ տարբեր ոլորտներ` ռազմաքաղաքական, հումանիտար, առևտրատնտեսական, շատ լավ հարաբերություններ կան փորձագիտական հանրությունների մակարդակում, քաղաքացիական հասարակությունների, ժողովրդական դիվանագիտության, համապատասխանաբար՝ մենք այս բոլոր շրջանակների հետ ակտիվորեն շփվելու ենք, մեր գաղափարներն ենք փորձելու առաջ մղել, հրավիրել նրանց, կազմակերպել միջոցառումներ։
