Տողանյանը խոսել է իր նախկինից
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ակտիվ համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների հետ: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:«ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մաքսիմալ բաց կլինի ԶԼՄ-ների համար: Այս տարի կա համատեղ կազմակերպված շատ հետաքրքիր միջոցառումների ցանկ: Մենք կլինենք բավականին ակտիվ, բաց և թափանցիկ լրատվամիջոցների հետ: Համացանցում դեսպանատունն ունի իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերը, և համացանցի առումով նույնպես ակտիվ աշխատանք է տարվելու»,- նշել է նա: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իրեն նախորդող դեսպան Օլեգ Եսայանի գործունեությանն ուղղված քննադատությունները, հաղորդել է, որ չնայած քննադատություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են. «Ես շատ կարող եմ իմ ծրագրերից խոսել, շատ եմ խոսել այդ մասին, կխոսեմ այսօր ևս, բայց նախորդ դեսպանի գործունեությունը մեկնաբանելուց կհրաժարվեմ։ Հուսով եմ՝ կհասկանաք»։
