Որքանով ես եմ հասկանում, Տեր-Պետրոսյանի ելույթի դրդապատճառը Արցախի խնդիրը չի եղել, այլ լրիվ ուրիշ հարց է լուծվել, Սերժ Սարգսյանի համար խիստ կենսական:
Սերժ Սարգսյանի համար դեռևս պարզ չէ, թե 2018-ից հետո ինքն ինչ կարգավիճակ է ունենալու և իր համար կենսական է 2008-ի Մարտի 1-ի պատասխանատվության հարցը իր վրայից հանելու: Իշխանությունը լքելուց առաջ նա պետք է այդ պատասխանատվության բեռի տակից դուրս գա:
Անցել է 9 տարի, սակայն համարյա օր չի եղել, որ "Մարտի 1" -ի խնդիրը մամուլում չշոշափվի: Ամեն ինչ արվել է, որ դրա միակ պատասխանատուն լինի Քոչարյանը, սակայն դա չի ստացվում:
Այսպիսով, "Մարտի 1"-ը հնարավոր է դիտարկել երկու տեսակետից.
1. Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրությունների ժամանակ և առնվազն 10 մարդու կյանքի և լայնածավալ ռեպրեսիաների գնով անօրինակ կերպով բռնազավթել է իշխանությունը,
2, Սերժ Սարգսյանը ընտրությունների ժամանակ հաղթել է, սակայն տեղի են ունեցել անօրինական խճդժություններ և իշխանությունը ցավալի զոհեր գնով կարողացել է վերականգնել օրինական կարգը:
Սա է այդ դեպքերի երկու հնարավոր մեկնաբանությունների տարբերակները:
Երկրորդ տարբերակի համար անհրաժեշտ է, որ 2008-ինախագահի ընտրությունների ախոյանը Սերժ Սարգսյանին ճանաչի որպես ընտրված նախագահ:
Ինչը և տեղի է ունեցել երեկվա ելույթի ժամանակ: Սակայն ինչպե՞ս է կարող Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ճանաչել օրինակ նախագահ: Դրա համար խիստ հիմնավոր պատճառ է պետք և այդ պատճառը կարող է լինել Արցախի խնդիրը. երկիրը կործանվում է և պետք է շտապ որևէ լուծում գտնել և այստեղ նման կենսական խնդրի առկայության պայմաններում իհարկե կարելի է նրան ճանաչել օրինական նախագահ երկիրը կործանումից փրկելու համար:
Ինչի համար է այս ամենը արվում, դա արդեն այլ քննարկման թեմա է: