Ալիեւային փոխնախագահ նշանակելը վերջ տվեց Բաքվի վերաբերյալ բոլոր պատրանքներին.Դե Վաալ

Մարտի 9-ին Ադրբեջանը հայտնել է, որ դուրս է գալիս «Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնություն» միջազգային ստանդարտից այն բանից հետո երբ երկրին հեռացրել են կազմակերպության աշխատանքներից։ Այդ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ավարտվել է երեք խողովակաշարերից բաղկացած ընդլայնված ցանցի համար ֆունդամենտի կառուցումը, որով ադբեջանական գազը 2020-ին պետք է մատակարարվի եվրոպական շուկաներ, գրում է բրիտանացի լրագրող ու վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ Վերլուծաբանը հիշեցնում է , որ կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությունը դադարեցվել էր, քանի որ «երկրում քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմաններ չկան»։ Հավանաբար ադրբեջանցիները սխալ հաշվարկ են արել։ 2015-ին ԱԼԹՆ-ն արդեն Ադրբեջանին լիիրավ անդամի կարգավիճակից իջեցրել էր թեկնածուի կարգավիճակի, բայց հավանաբար նրանք կարծում էին, որ հենց երկիրը հայտնվի հեղինակավոր միջազգային կազմակերպությունում, այլեւս ոչ ոք նրան այնտեղից չի վտարի, ինչպես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ու մի քանի այլ պետությունների անդամակցության դեպքում է»,- գրում է դե Վաալը։ Վերլուծաբանի կարծիքով Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, թե ամբողջական քաղաքական վերահսկողությունով հնարավոր է դիմագրավել աճող սոցիալ- տնտեսական դժգոհությանը, որը դրսեւորվում է ազգային արժույթի անկումով ու գնաճով։ Փետրվարին նախագահը հայտնել է, որ իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակում է առաջին փոխնախագահի պաշտոնին, ինչով «վերջ է տվել այն պատրանքներին, որ այդ երկրում ընտրված ժողովրդավարություն է, այլ ոչ թե տոհմական իշխանություն» Թոմաս դե Վաալը շեշտում է, որ ԱՈԹՆ-ից երկրի հեռանալը առաջին հերթին բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա։ «Բաքուն գուցե հույս ունի, որ Արդբեջանը կկարողանա դիմակայել այդ փոթորկին, ու որ միջազգային մթնոլորտը հօգուտ իրեն է փոխվել Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որը նույնպես Ադրբեջանում բիզնեսով է զբաղվել։ Թրամփի բոլոր հակասական ուղերձներից մեկը գոնե քիչ թե շատ հստակ էր՝ վճռական աջակցություն մեծ նավթի շահերին, ինչը դրսեւորվել է նախեւառաջ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նավթի ոլորտի հսկա Ռեքս Թիլերսոնի նշանակումով»,- շեշտում է հեղինակը։ Առկա զարգացումներում թերևս ամենադժգոհ ու մտահոգ դերում է հայտնվել Ադբեջանի քաղաքացիական հասարակությունը, որը համարում է, որ Ադրբեջանը ոչ թե լուծում է խնդիրը, այլ խուսափում է դրանից։ Դե Վաալի կարծիքով խնդրի լուծման միջոցներից մեկը ԵՄ-ի միջամտությունն է։ «Բրյուսելում դեռ բանավիճում են այն թեմայով թե ինչպես է պետք վերաբերել Ադրբեջանին՝ որպես ավտոկրատի երկրի՞, որը զուտ կոմերցիոն գործընկեր է, ինչպես ՍԱուդյան Արաբիան, թե՞ որպես եվրոպական կազմակերպությունների անդամի, որի դեմ պետք է գործածել նորմատիվային փաստաթղթեր, ու ստիպել, որ նա ապահովի որոշ ազատություններ։ Ամեն դեպքում պարզ է մի բան՝ Ադրբեջանը, հրաժարվելով ԱՈԹՆ-ի շրջանակում թափանցիկություն ապահովելու պարտավորություններից, ավելի բարդ ու անկանխատեսելի գործընկեր է դարձել ԵՎրոպայի համար»,- ամփոփում է հեղինակը։ news.am

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am