«Նաիրիտը» վերագործարկվի՞
Կառավարության նիստի ավարտից հետո Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Յոլյանը զրուցեց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ` նշելով, որ հարցերին պատասխանելու համար իրեն ժամանակ է պետք:
Հարցին, թե այս պահին կա՞ քննարկում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ, Լևոն Յոլյանն ասաց, որ քննարկումներ կան և շարունակվում են:
«Մինչև սեպտեմբերի վերջ ինձ ժամանակ տվեք, և ես «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեմ: Չորս ընկերություն քննարկում է «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված տարբեր մանրամասներ», - ասաց նա՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը չվնասելու նպատակով այս պահի դրությամբ մանրամասներ չի հայտնի:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ հարցի շուրջ քննարկումները ռեալ են:
