Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:

Իրանցիների ակտիվություն առայժմ չի նկատվել: Ըստ անշարժ գույքի «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի, գների բարձրացում շուկայում նկատվում է, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմի հետեւանքներով: «Այլ գործոններ էլ կան, օրինակ, բնականոն պահանջարկը: Օտարերկրացիների գնումներն ընդհանուր գործարքներում այնքան էլ մեծ չեն, 3-4 տոկոս են կազմում»,- ասում է նա:

Շինարարության տեմպերն ավելացել են, ըստ փետրվարի պաշտոնական վիճակագրության, 20,5 տոկոսով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց պահանջարկի այս ավելացումն ինչո՞ւ չի անդրադառնում գների վրա:

Ըստ «Կալիբրիի» տնօրենի, շինարարության ծավալների աճը չի անդրադարձել երեւանյան գների վրա: «Եկամտային հարկը Երեւանից դուրս եկավ, այդ աճը, հավանաբար, մարզերի հաշվին է: Կենտրոնական բանկը եւ Կադաստրի կոմիտեն հրապարակել են իրենց եռամսյա վերլուծությունները, եւ, ըստ դրանց, մոտավորապես 5 տոկոսի աճ կա անշարժ գույքի շուկայում: Գների այս աճն արդեն զգացվում է»։

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Ըստ նրա, անշարժ գույքի շուկայում թանկացումներն արհեստական են, բազմաթիվ նորակառույց գույքեր չեն վաճառվում: «Շատ վաճառողներ այս պահին գներն իջեցնում են ու, միեւնույն է, գնորդ չեն էլ գտնում։ Իսկ խաղացող վերավաճառողներն իշխանությունների ասեղն են թելում։ Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար, ինչ ծրագիր ասես, որ չեն հորինում։ Իրականում, բանկերում վարկ վերցնող չկա, եւ շատ-շատ տխուր վիճակ է»,- ասում է նա։ Հիմնական խաղացողների թվում նա նաեւ իշխանությանն է հաշվում: «Շուկայի հիմնական մասնակիցները` իշխանություններ, կառուցապատողներ, բանկեր, վերավաճառողներ, շահագրգռված են, որ անշարժ գույքը թանկանա, որպեսզի նորակառույց անշարժ գույքը չլճանա, պետությունն ընտրություններից առաջ տնտեսական ցնցումներ չունենա, սրան գումարած՝ ՀՆԱ-ի աճի հաշվին անընդհատ պարտք է բերում, որպեսզի բանկերը չգնան սնանկության»: Գործոններից մեկն էլ ագահությունն է: «Դա մարդկային բնույթն է»:

ՌԴ հնարավոր տնտեսական սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան անշարժ գույքի գների վրա, հնարավո՞ր է, որ կտրուկ փոփոխություններ լինեն, մարդիկ բռնեն արտագաղթի ճամփան, ու գույքն էժանանա:

«Դրա տնտեսական հետեւանքների պատճառով էլ ավելի վատ կլինի, քան եթե հանգիստ ու բնականոն թողնեն շուկան։ Անընդհատ մարդկանց մի հույս տալիս են: Թրիփփի մասին են խոսում, թե Հայաստանն ավելի գրավիչ երկիր է դառնալու, Իրանից 2 մլն փախստականների մասին են պատմում: Հիմա էլ, թե՝ ՌԴ-ից հայերին կքշեն»:

Սրանք, ըստ փորձագետի, հեքիաթներ են: «Շատ կասկածում եմ, որ Թրիփփը կլինի, Իրանից փախստականը չեղավ, ՌԴ-ից էլ հայերին չեն արտաքսի, բայց եթե հայերին արտաքսեն, այդ հայերը՝ ամեն մեկը 4-5 բնակարան ունի գնած նորակառույցներում, մի մասն էլ տարաժամկետ վճարում են: Իսկ եթե Ռուսաստանից գումար այլեւս չուղարկվի վճարումները կդառնան հարցական, թե՛ այդ գույքերի մի մասը կմտնի վաճառքի շուկա, թե՛ իրենց պահած ընտանիքների գումարը կկտրվի»,- նկատեց փորձագետը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am