Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2․37-ին, պատվեր ստանալով՝ 33 295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։

Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը․ վարկածը հաստատվեց։

Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։

Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video) Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ ֆուտբոլային փորձագետ Ատելության քարոզին զուգահեռ արցախցի մարզիկները հաջողություններ են գրանցել Եվրոպայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am